SpaceX-ն արձակել է Falcon 9 հրթիռակիրը

SpaceX-ն արձակել է Falcon 9 հրթիռակիրը

Ամերիկյան SpaceX ընկերությունն տիեզերք է արձակել  Falcon 9 հրթիռակիրը: Հրթիռը ուղարկվել է  Dragon բեռնատար տիեզերանավով, որը բեռ է տեղափոխում Միջազգային տիեզերակայանի համար:

Falcon 9-ը արձակվել է տեղական ժամանակով  16:30-ին Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից: Բեռնատար նավը ուղեծիր կհասցնի մոտ 2,6 տոննա բեռ, այդ թվում՝ պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Ընկերությունից նշել են, որ ՄՏԿ-ի մատակարարման այս առաքելությունը 14-րդն է: Տիեզերանավը կայանին կկցվի չորեքշաբթի՝ ապրիլի 4-ին:

Թեգեր: Falcon 9, spase x, Tesla