Apple-ը հրաժարվում է Intel պրոցեսորներից

Apple-ը մտադիր է  հրաժարվել իր արտադրանքում Intel պրոցեսորների օգտագործումից՝ փոխարինելով դրանք սեփականն արտադրության պրոցեսորով և չիպերով:

Bloomberg-ի փոխանցմամբ,  Apple-ի՝ Kalamata անունով սեփական պրոցեսորի նախագիծը  լայնածավալ ռազմավարության մի մաս է, որն ուղղված է կորպորացիայի  արտադրող բոլոր սարքերի համատեղ աշխատանքի բարելավմանը:

Ընկերությունից հայտնել են, որ  Kalamata-ն  դեռ մշակման նախնական փուլում է և այն օգտագործման համար պատրաստ կլինի 2020 թվականին: