Չինական 32Teeth ընկերությունը հայտրարել է, որ պատրաստվում է ստեղծել մայնինգի համար նախատեսված ատամի խոզանակ: Այս խոզանակով հնարավոր կլինի ատամները մաքրելու ընթացքում վաստակել կրիպտոարժույթ և դրանով հիգենայի պարագաներ գնել:
Բարձր տեխնոլոգիաներով զինված ատամի խոզանակը, ճանաչելով տիրոջ դեմքը, կպահպանի անձնական հիգիենայի վիճակագրությունը և կհամեմատի այն միջին ցուցանիշի հետ: Այդ ամենից բացի սարքը կունենա 16 ռեժիմ և կհիշեցնի մոռացկոտ տիրոջը ատամները մաքրելու անհրժեշտության մեջ:
Հեղինակները հայտնում են, որ ատամի յուրաքանչյուր մաքրումի համար խոզանակի սեփականատերը կստանա AYA ժետոններ, որոնցով հնարավոր կլինի ձեռք բերել բերանի հիգիենայի պարագաներ, ատամի մածուկ, այլ խոզանակներ և նույնիսկ ատամնաբուժական ծառայություններ: