Facebook–ը անձնական տվյալները ջնջելու նոր հնարավորություն է ընձեռում

Սոցցանցի տեխնիկական ապահովումն իրականացնող մասնագետները նոր գործառույթ են ավելացրել այստեղ, որը օգտատերերին հնարավորություն է ընձեռում թաքցնել անձնական տվյալները հավելվածներից։

Իհարկե, այս գործառույթը առաջ էլ էր հասանելի օգտատերերին, բայց այն թաքնված էր հաշվի կարգավորումներում և ոչ բոլորի համար էր տեսանելի։

Facebook–ն աշխատում է ամեն ձևով հետ բերել իր անունը։ Վերջին խառնաշփոթի հետ կապված շատ օգտատերեր ընկերություններին խնդրում են չեղարկել Facebook–ի միջոցով գրանցվելու գործառույթը։