Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Open Bar! 

Գինը՝ 2.99$ – անվճար

Գեղեցիկ անիմացիաներով և վառ գունային լուծումներով խաղը  դուր կգա գեյրմերներին։ Խաղը հաղթահարելու համար պետք է մարզեք ճկունությունն ու կոմնորոշվելու ունակությունը։

Light Fields – Puzzle blocks

Գինը՝ 9.99$ – անվճար

Պետք է հաղթահարել արգելքները և  վայր ընկնող  խորանարդները դասավորել ըստ գույների։ Խաղն ունի 2 ռեժիմ և 50 մակարդակ։

Jump Fuzzy Jump

Գինը՝ 0.99$ – անվճար

Վերհիշեք մանկությունը` խաղի հերոսը պետք է «պարան խաղա»։ Օգնեք նրան այդ հարցում և հավաքեք միավորներ, որպեսզի կարողանաք առաջ շարժվել` դեպի հաջորդ մակարդակներ։