Նոր iPad–ը դժվար է վերանորոգել

Նոր iPad–ը դժվար է վերանորոգել

iFixit ընկերության մասնագետները փորձել են տեսնել, թե ինչ կա թաքնված նոր iPad–ի ներսում։ Եվ ահա, թե ինչ են պարզել։

Նախ սկսենք տեխնիկական բնութագրից։ Ընկերությունը հայտնել էր, որ նոր ipad–ները ունենալու են 9,7 դյույմ Retina էկրան, պրոցեսորի փոխարեն այստեղ տեղադրված է լինելու A10 Fusion չիպ և համապրոցեսոր` М10։

Մասնագետները պարզել են, որ գաջեթն ունի 2գբայթ օպերատիվ հիշողություն, Toshiba ֆլեշ–մոդուլ։ Սարքն ունի մեկ առավելություն` կարելի է էկրանն ու պաշտպանիչ վահանակը հեշտությամբ փոփոխել, ինչը բացակայում էր նախորդ մոդելներում։

Չնայած դրան, պլանշետի վերանորոգումը գլխացավանք է, քանի որ դրա կորպուսը ներսի հատվածում կառուցված է բավական ամուր նյութերից, ինչը դժվարեցնում է բաղադրիչների ապամոնտաժումն ու նորերի տեղադրումը։

 

Թեգեր: Apple, iPad, iPad Pro