Intel ընկերությունը ներկայացրել է 8 միջուկանի i9 8950HK պրոցեսորը, որը նախատեսված է ոչ թե սեղանի համակարգիչների, այլ` նոութբուքերի համար։ Հաշվի առնելով խոստումնալից տեխնիկական բնութագիրը` պրոցեսորը կաշխատի խաղային նոութբուքերի միայն հզոր մոդելների հետ։
Օրինակ Total War: Warhammer II–ում i9–ը կաշխատի 49 %–ով ավելի արագ, իսկ 4K ստանդարտով վիդեոն կարագանա շուրջ 59 %։ Իհարկե, սա այն պրոցեսորը չէ, որն անհրաժեշտ է սովորական օգտատերերին, դրանք ավելի շատ նախատեսված են խաղային կոնտենտ ստեղծողների համար։
Սկզբնական շրջանում i9 պրոցեսորով կզինեն միայն MSI և Acer գաջեթները։Հավանաբար, դրանք կարժենան 2500–3500 դոլար։