Snapchat-ը մի քանի նորություն է թողարկել

Snapchat-ը  մի քանի նորություն  է թողարկել, այդ թվում՝ երկար սպասված տեսազանգերի ծառայությունը:  Տեսազանգ կարելի է կատարել նաև  խմբերում՝  միանգամից 16 օգտատիրոջ հետ: Բավական է միայն խմբում սեղմել գործառույթի պիկտոգրաման և խմբի անդամները հրավեր կստանան մասնակցելու ձեր տեսազանգին: Այս գործառույթը բոլոր օգտատերերին հասանելի կդառնա մինչև շաբաթվա վերջ:

Նորույթներն այսքանով չեն ավարտվել՝ հավելվածում այժմ գործում է նաև  Mentions-ը, որը թույլ է տալիս ուրիշ օգտատերերի նշել գրառումներում կամ խմբում: Դրա համար բավական է միայն օգտատիրոջ անվան առջև դնել @  նշանը: