iphone–ով ստեղծված դեմքի 3D պատկերները կփոխարինեն սելֆիին

Սիլիկոնյան հովտում Apple–ի մասնագետները ներկայացրել են նոր տեխնոլոգիա, որը ստեղծում է մարդկային դեմքի 3D լուսանկարը։ Նորույթը հաստատ դուր կգա այն օգտատերերին, ովքեր հոգնել են ստանդարտ սելֆիներից։

Apple–ն առաջին անգամ չէ, որ պարծենում է իր ստեղծած նոր տեխնոլոգիաներով, որոնք մրցակցությունից դուրս են։ Նորույթը թույլ է տալիս տեսախցիկի միջոցով սկանավորել օգտատիրոջ դեմքը, որից հետո ստեղծում է գլխի ծավալային` 3D պատկեր։ Ի դեպ` պատկերը կարելի է հրապարակել  բոլոր սոցցանցերում և դիտել  360 աստիճան տարբերակով` բոլոր կողմերից։

Bellus3D  հավելվածը օգտատիրոջ դեմքին «ստեղծում» է 250000 կետ, որը հիմք է հանդիսանում ամբողջական 3D պատկերի ստեղծման համար։ Նոր տեխնոլոգիան կարելի է օգտագործել նաև բժշկության բնագավառում, օրինակ` պլաստիկ վիրահատությունների ժամանակ։

Bellus3D Face App հավելվածը դեռ թեստավորման փուլում է և հասանելի չէ օգտատերերի համար։