Google-ի քարտեզները հասանելի են նաև հայերենով

Google-ի քարտեզները հասանելի են նաև հայերենով

Google Maps-ի լեզուներ բաժնում 39 լեզու է ավելացել, այդ թվում նաև` հայերեն: Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում:

Նոր լեզուների թվում են նաև վրացերենը, թուրքերենը, պարսկերենը, չեխերեն,  ուկրաիներենը, եբրայերենը, խորվաթերենը, ֆիլիպիներենը և այլն:
Այսօր արդեն 1 միլիարդ օգտատեր ունեցող ծառայությունը 14 տարի առաջ հասանելի էր միայն անգլերեն տարբերակով: