Օլգա Բուզովան պատրաստվում է սեփական կրիպտոարժույթը թողարկել

Օլգա Բուզովան պատրաստվում է սեփական կրիպտոարժույթը թողարկել

Ռուս հայտնի հաղորդավար և երգչուհի Օլգա Բուզովան  հայտարարել է, որ պատրաստվում է իր անունով կրիպտոարժույթ թողարկել:

Երգչուհին հատուկ ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտնել է իր մտադրության մասին:

«Մարդիկ ապրում են Բուզովայի դարաշրջանում, փոփոխությունների դարաշրջանում: Մենք ապրում ենք տեխնոլոգիայի և թվայնացման դարաշրջանում, այդ պատճառով ես որոշեցի ստեղծել մի հարթակ, որը կկապի տարբեր ոլորտներ»,- նշել է երգչուհին:

Նոր կրիպտոարժույթը կստանա BuzCoin անունը, որը կգործի Buzar բլոկչեյն-հարթակում: Այն հնարավորություն կտա բնակարան վարձել, տաբեր արտիստների համերգի տոմսեր գնել, վճարել տարբեր ծառայությունների համար և փոխանակել մյուս կրիպտոարժույթների հետ: Բուզովան Instagram-ում ունի 13 մլն. հետևորդ, եթե նրանցից կեսը օգտագործի այս կրիպտոարժույթը, ապա այն իր տեղը կգտնի շուկայում:

Երգչուհու այս քայլը իր արձագանքն է ստացել Ռուսաստանի կառավարությունում: Նախագահի խորհրդական  Գերման Կլիմենկոն իր էջում գրել է. «Օլգա Բուզովան ստեղծում է իր կրիպտոարժույթը: Մի խոսքով, հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին»:

Թեգեր: buzcoin, russian singer