Հիմա էլ WhatsApp մեսինջերում օգտատերերի անձնական տվյալները վտանգված են։ Այսուհետ օգտատերրը կկարողանան հասանելիություն ստանալ իրենց զրուցակցի բջջային համարին, ինչպես նաև տեսնել բոլոր լուսանկարները և զրույցի ընթացքում օգտագործված տեսահոլովակների հղումները:
6 ամսվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 180 խմբային չաթից մեծ քանակությամբ տեղեկատվություն է հավաքվել։ Շուրջ 48 000 օգտատիրոջ 500 000 հաղորդագրություն ենթարկվել է վերլուծության։ Ըստ փորձագետների՝ անձնական տվյալների հավաքագրումը հնարավոր է միայն խմբային չաթերում։ Չաթի՝ նախկինում արված հրապարակումներին օգտատերերը հասանելիություն չեն ստանա։