WhatsApp-ում կրկին թարմացումներ կան

WhatsApp–ը շարունակում է իր օգտատերերին ուրախացնել մեսինջերի թարմացումներով։ Նոր գործառույթներ թողարկելուց մի քանի օր անց,  մեսինջերում կրկին  միանգամից մի քանի նոր գործառույթ է ավելացել: Դրանցից մեկը թույլ է տալիս տեսնել կարգավիճակի թարմացումը՝ անմիջապես վիդջեթների էկրանին։ Այժմ արդեն կարելի է  արգելափակված էկրանին ֆոնային տարբերակով լսել աուդիո զանգերը։

WhatsApp-ի նոր գործառույթները հասանելի են հավելվածի միայն 2.18. 40  տարբերակում, որը կարող է օգտագործվել iOS 7.0 և ավելի բարձր օպերացիոն համակարգով սարքրերում։  iOS-ի համար նախատեսված տարբերակը շուտով կստանա ևս մի քանի հնարավորություն, այդ թվում՝ խմբային տեսազանգի  թարմացված  տարբերակ և սթիքերների նոր հավաքածու։