Արհեստական ինտելեկտը վտանգավոր է․ Ռուբեն Վարդանյան

Արհեստական ինտելեկտը վտանգավոր է․ Ռուբեն Վարդանյան

Գործարար և ինվեստոր Ռուբեն Վարդանյանը  վտանգ է տեսնում արհեստական ինտելեկտում: ՏԱՍՍ-ի հետ զրույցում Վարդանյանն ասել է, որ շուտով մարդու և արհեստական բանականության միջև տարբերություն չի լինի՝ նրանք երկուսն էլ զարգացվածության նույն աստիճանը կլինի։

«Այսօր դեռ չկա հստակ պատկերացում, թե ի վերջո ինչ տեսակ արհեստական ինտելեկտ կստեղծի մարդկությունը և ինչքան անվտանգ այն կլինի: Ինձ թվում է՝ որոշակի վտանգ կա», – նշել է Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ ներկայիս մի շարք մասնագիտություններ ուղղակի կանհետանան, քանի որ այդ գործառույթները կռոբոտացվեն:

«Մենք պետք է հասկանանք, որ եթե ռոբոտները սկսեն փոխարինել մարդկանց, դա կարող է ոչ միայն փլուզել աշխատաշուկաները, այլև լուրջ փոփոխություններ կառաջացնի կրթաթոշակային  համակարգում, որոնցում կրթաթոշակների վճարումներն առաջանում են աշխատող բնակչության հարկերից: Եթե չլինեն աշխատող մարդիկ, ո՞վ պետք է վճարի հարկերը, հետեւաբար թոշակառուները  չեն կարողանա թոշակ ստանալ: Այդ կապակցությամբ հարց է առաջանում. ռոբոտները, որոնք փոխարինելու են մարդկանց, պե՞տք է հարկեր վճարեն»:

Վարդանյանը կարծում է, որ սրանք լուրջ թեմաներ են, որոնք քննարկման կարիք ունեն:

«Մարդիկ վազում են տեխնոլոգիական նորույթների հետեւից՝ չհասկանալով, որ դրանք ոչ միայն հարմարավետություն են ստեղծում, այլեւ շատ լուրջ փոփոխություններ են առաջացնում, իսկ երբեմն էլ՝ սպառնալքիներ: Օրինակ՝ անցյալ տարի, անվճար ծրագրի մասին հայտարարվեց, որի օգնությամբ կարելի է երկու տեսանյութ համադրել եւ իրական մարդու պատկերը օգտագործել բոլորովին այլ համատեքստում:

Ընդ որում, անհնար կլինի տարբերել՝ իրական է այդ տեսանյութը, թե մոնտաժված: Այսօրվա fake news աշխարհում, ռեալիթի շոուն, վիրտուալ իրականությունը խառնվում են եւ մենք պետք է սովորենք ապրել այս աշխարհում՝ մնալով նորմալ մարդ»: