Բրազիլիայի իշխանությունները Facebook-ին տուգանել են 33 մլն դոլարով

Բրազիլիայի դատարանը Facebook-ին տուգանել է 33,4 մլն դոլարով, որովհետև վերջինս հրաժարվել է իշխանություններին հանձնել WhatsApp-ի օգտատերերի հաղորդագրությունները, հայտնում է Reuters-ը:

Բրազիլիայի իշխանությունները 2016 թ. Facebook-ից պահանջել են WhatsApp-ի օգտատերերի հաղորդագրությունները, որոնք, ըստ դատախազության, առողջապահության ոլորտում ներգրավված են կոռուպցիայի մեջ: Բայց ընկերությունը պահանջը չի կատարել:

Facebook-ի ներկայացուցիչները տուգանքն անհիմն են համարել և հայտարարել, որ այս իրավիճակում ընկերությունը Բրազիլիայի իրավապահ մարմիններին տրամադրել է օրենքով պահանջվող բոլոր տվյալները: