Google-ը սովորել է վիսկի լցնել

Google-ը սովորել է վիսկի լցնել

Reddit-ի օգտատերերից մեկը տեսահոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է  Google Home ծառայությանը սովորեցրել իր համար վիսկի լցնել։

«Окей, Google.Ինձ վիսկի լցրու» հրահանգից հետո, տնային օգնականը ինքնաշեն սարքի միջոցով բաժակում խմիչք է ավելացնում։ Իր տեսահոլովակում ինժեները մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչպես կարելի է նման սարքավորում նախագծել ու կյանքի կոչել։ Նա սինքրոնացրել է Google Home և   IFTTT հավելվածը,  Particle Photon պլատայի համար հատուկ կոդ է գրել։ Եվ վերջ, սարքը պատրաստ է գործարկման։

 

I built a machine so that Google can pour me a whisky from google

Reddit-ի մյուս օգտատերերը առաջարկել են սարքը կարգի բերել, ավելի գեղեցիկ դարձնել և սկսել դրա մասսայական արտադրությունը։  Գնորդներ հաստատ կգտնվեն։

Թեգեր: Google, Google Home, ok google