«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնն անցկացրել են ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնն անցկացրել են ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար

Համակարգչային անվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնը ապրիլի 6-ին Երևանում համատեղ անցկացրել են ՀՀ ուժային կառույցների համար կիբեռանվտանգության սեմինար։

Սեմինարին մասնակցել են ՀՀ ուժային գերատեսչությունների, կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները (կապ, էներգետիկա, ջրամատակարարում, գազամատակարարում, տրանսպորտ) կառավարող առաջատար ընկերությունների մասնագետները։

Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ  ԱրմենԿարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության խմբի ղեկավար Եվգենի Բուդարինը ներկայացրել է «Արդյունավետհակազդեցություն ժամանակակից գրոհներին։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները» թեման, իսկ նախավաճառքայինաջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը՝ «Կիբեռպատերազմ. երբ փողը պատճառ չէ» թեման։ Բուլատ Սիրաևը նաև անցկացրել է «Ինտերակտիվ կիբեռնմանակում ուժային կառույցների համար» խաղը, որի ընթացքում սեմինարի մասնակիցներն արդիական հմտություններ են ձեռք բերել իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։

 

«Կիբեռանվտանգության ապահովումը խիստ կարևոր խնդիր է փաստացի պատերազմական վիճակում և աշխարհաքաղաքական իրադարձությունների խաչմերուկում գտնվող Հայաստանի համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը գնալով ավելի հաճախ է հայտնվում իրենց գործիքակազմը կատարելագործող հանցավոր կիբեռխմբավորումների կիզակետում, ՀՀ ուժային կառույցները և կրիտիկական ենթակառուցվածքները շահագործող ընկերությունները պետք է միշտ պատրաստ լինեն դիմագրավելու կիբեռգրոհներին։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն մշտապես ժամանակի պահանջին է համապատասխանեցնում դրանց հայտնաբերման և չեզոքացման իր արդյունավետ տեխնոլոգիաները և լուծումները։ Համոզված եմ, որ սեմինարի մասնակիցները, ծանոթանալով դրանց, ստացված գիտելիքները հաջողությամբ կկիրառեն իրենց վստահված օբյեկտներում և դրանով կապահովեն և՛ Հայաստանի, և՛ երկրի քաղաքացիների անվտանգությունը և բարօրությունը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։

ՀՀ ուժային կառույցների համար կիբեռանվտանգության սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։