2016 թվականին Google–ը դադարեց մատչելի Android սմարթֆոններ արտադրանքը և թողարկեց իր Pixel и Pixel XL շարքը, որոնք գնային առումով հասանելի էին քիչ թվով օգտատերերի համար։ Համացանցում լուրեր են պտտվում, որ 2018 թվականին ընկերությունը պատրաստվում է փոխել իր ռազմավարությունը։
Ինսայդերների փոխանցմամբ, Google–ը այս տարի կթողարկի Pixel շարքի ոչ թե երկու, այլ` երեք նոր սմարթֆոն։ Pixel 3–ը կդառնա Pixel 2–ի հետնորդը, իսկ , Pixel 3 XL`Pixel 2 XL–ի։
Սմարթֆոնները մատչելի կլինեն բոլորի համար։ Աղբյուրի համաձայն Pixel 3 նոր շարքը կստանա պայմանական Desire անվանումը։ Ամենայն հավանականությամբ, Google Pixel 3–ները կստանան Android Go օպերացիոն համակարգ։ Ի դեպ, պետք է նկատել, որ Android Go–ն օպերացիոն համակարգի պարզեցված տարբերակն է, որը նախատեսված է տեխնիկապես թույլ հեռախոսների համար։