Samsung-ը պատրաստվում է կոմպակտ Galaxy S9 Mini թողարկել

Samsung-ը պատրաստվում է կոմպակտ Galaxy S9 Mini թողարկել

Հայտնի է դարձել, որ Samsung ընկերությունը շուտով կներկայացնի  Galaxy S9-ի կոմպակտ տարբերակը, որը կստանա Mini անվանումը։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, հարավկորեական հսկան արդեն սկսել է թեստավորել  SM-G8750 մոդելը, որը  ի սկզբանե պետք է լիներ Galaxy S9-ի մինի տարբերակը։ Լուրերի համաձայն սմարթֆոնը կունենա Snapdragon 660  պրոցեսոր և 4 ГБ օպերատիվ հիշողություն։

Հավանական է, որ գաջեթը ստանա 5,2 դյույմ անկյունագծով էկրան։ Տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ դեռ չկան։

 

Թեգեր: galaxy mini, Galaxy S9, Samsung