Նոր վիրուսը տվյալներ է հավաքագրում հայտնի մեսինջերներից

Նոր վիրուսը տվյալներ է հավաքագրում հայտնի մեսինջերներից

Հայտնաբերվել են նոր վիրուս, որը տեղեկատվություն է  հավաքագրում հայտնի  մեսենջերներից և տվյալների փոխանակման որոշ ծառայություններից: Այս մասին իրենեց բլոգում հայտնել են Միացյալ Նահանգների Trustlook ընկերության մասնագետները: com.android.boxa կոչվող վիրուսային ֆայլը մասնագետները հայտնաբերել են Cloud Module-ի չինական հավելվածում:

Կիբեռանվտանգության մասնագետների տվյալներով՝ տրոյանն օգտագործում է վնասաբեր կոդ, որը հակավիրուսին թույլ չի տալիս կատարել նույնականացման ևվերլուծության գործընթաց: Ստացված տվյալները com.android.boxa-ն ուղարկում է ինքնագործարկվող ծրագրային ապահովմամբ  սերվեր: Trustlook-ի բլոգում նշվում է, որ հայտնաբերված վիրուսը տեղեկատվություն է հավաքում Telegram-ից, Twitter-ից, Viber-ից, Facebook Messenger-ից, Skype-ից, Line-ից, Weibo-ից։

Թեգեր: Skype, twitter, Viber, virus, Weibo