Երևանում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը

Ապրիլի 22-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը, որի շրջանակներում խոշոր ներդրումային ֆոնդերի և IT ընկերությունների ղեկավարները կկիսվեն իրենց փորձով։

Հայաստան ժամանած միջազգային զեկուցողները կպատմեն բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների շուկայի զարգացման հեռանկարների իրենց կանխատեսումների, սեփական ծրագրերի, ինչպես նաև տվյալ ոլորտում ներդրումների ներգրավման և շահույթ ստանալու հնարավորությունների մասին: Սպասվում է 30 ից ավելի զեկուցող 20 երկրներից։

Ավելի քան 30 ներդրումային հիմնադրամ Ասիայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, ոորոնց ընդհանուր կապիտալը գերազանցում է 10 մլրդ դոլարը, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը:

Ֆորումի networking միջավայրում հնարավորություն կլինի շփվելու զեկուցող առաջատար մասնագետների և ներդրողների հետ՝ ստանալով հարցերի պատասխանները։