Հասանելի է Google–ի Fuchsia նոր օպերացիոն համակարգի բետա տարբերակը

 Google–ը տարբերվում է մյուս ՏՏ ընկերություններից իր թողարկած բազմաթիվ ու տարատեսակ նախագծերով։ Չնայած Android Chrome OS օպերացիոն համակարգերը բավական հաջող մրցակցության մեջ են շուկայում, ընկերությունը որոշել է թողարկել բոլորովին նոր` երրորդ օպերացիոն համակարգը` Fuchsia–ն։

Օպերացիոն համակարգը ոչ միայն ամբողջությամբ արդեն պատրաստ է, այլ նաև հասանելի է բետա տարբերակով։ Ցակացած օգտատեր կարող է այն ներբեռնել և թեստավորել։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ նոր օպերացիոն համակարգը կկոչվի Andromeda և իր մեջ կներառի ընկերության երկու  օպերացիոն համակարգերը։ Բայց, դա տեխնիկապես նախ դժվար էր ստանալ, հետո էլ` նմանատիպ համակարգի զարգացումն ու ապագան կասկածի տակ են։ Այդ պատճառով էլ ընկերությունը որոշեց առատաձեռն գտնվել և գումար ծախսել նորի նախագծման ու ստեղծման համար։ Նոր օպերացիոն համակարգն աշխատում է  նոր միջուկի հիման վրա, որը ընկերության արտադրանք է։

Իհարկե, օպերացիոն համակարգի դեմո տարբերակում դեռ տեսնելու քիչ բան կա, չկան հավելվածները, ցուցադրված չեն բոլոր հնարավորությունները։ Բայց, կարելի է նկատել, որ ընկերությունը մեծածավալ աշխատանք է տարել օպերացիոն համակարգի ստեղծման գործում։