Նոր Mac Pro–ն կթողարկվի 2019–ից ոչ շուտ

Նոր Mac Pro–ն կթողարկվի 2019–ից ոչ շուտ։ Այս մասին  TechCrunch-ի լրագրողին հայտնել է Թոմ Բոգերը`  Mac– մարկետինքգի բաժնի գլխավոր տնօրենը։ Համակարգչի նախագծման ու ստեղծման աշխատանքում ներգրաված է Pro Workflow Team իժեներական խումբը, որը ղեկավարում է Ջոն Թերնուսը։

Ավելի վաղ ասում էին, որ  Mac Pro–ն կթողարկվի արդեն այս տարի, բայց  Apple–ը որոշել է ինժեներներին ժամանակ տալ` պրոֆեսիոնալ համակարգիչ ստեծելու համար։ Հնարավոր է` նոր համակարգիչը ստանա մոդուլային պլատֆորմ։

Բացի  Mac Pro–ից, Apple կթողարկի նաև համակարգչի համար ախատեսված դիսփլեյ, որը կլինի 2011–ին թողարկված Thunderbolt Display–ի շարունակությունը։

Դեռ հայտնի չթ, թե 2019–ի որ շրջանում ընկերությունը կթողարկի նոր  Mac Pro–ն։ Mac Pro–ի վերջին թարմացումը 2013 թվականին է եղել։ Հենց այս շրջանում էլ քննարկումներ սկսվեցին դրա արտաքին տեսքի մասին։ Շատերը անգամ անվանեցին այն «աղբի դույլ»։ Ընկերությունը որոշել է, վերջիվերջո, որոշ փոփոխություններ անել։