Facebook-ը գաղտնի ջնջել է Ցուկերբերգի հաղորդագրությունները

Facebook-ը գաղտնի ջնջել է Ցուկերբերգի հաղորդագրությունները

The Verge-ի փոխանցմամբ Facebook-ը  ջնջել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական էջի հաղորդագրությունները։ Ընկերությունը հաստատել է տեղեկությունը։

Ավելի վաղ մամուլում տարածվեց, որ սոցիալական կայքի ղեկավարությունը առանց հիմնադիր տնօրենի իմացության ջնջել է նրա հաղորդագրությունների հիմնական մասը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ջնջվել են նաև ղեկավար կազմի անձնական էջերի հաղորդագրությունները: Նման քայլը պայմաանավորված է  այն բանով, որ վերջերս շատ խոշոր ընկերությունների ղեկավարների էջերը կոտրվել են և անձնական նամակները հասանելի են դարձել հանրությանը:  Պարզվել է նաև, որ ընկերությունը ջնջել է միայն 2014 թվականից ի վեր ուղարկված հաղորդագրությունների մի մասը:

Հայտարարության հետ մեկտեղ Facebook-ը  հայտարարել է նաև, որ կստեղծի հաղորդագրությունները ջնջելու հատուկ գործառույթ նման դեպքերից խուսափելու համար:

Թեգեր: Facebook