3 հավելված, որոնք անհրաժեշտ են մոբայլ լուսանկարողների համար

ittrend.am–ը պատմում է, թե ինչպես ստանալ լավ ու որակյալ լուսանկարներ  iPhoneո–ով։

Հաճախ Apple-ի սմարթֆոնի օգտատետերը բողոքում են, որ տեսախցիկները այս գաջեթներում ավելի վատ են նկարում քան մրցակիցներինը` բացակայում է Pixel 2-ի  HDR+ ռեժիմը, հնարավորություն չկա  Huawei P20–ի նման մութ տարածքում լավ լուսանկարներ անել։

Բողոքել սարքավորման որակից այս գաջեթներում սխալ կլինի, քանի որ ընկերությունը իր սարքերը զինում է լավ օպտիկայով, բայց այն չի կարողանում ցուցադրել իր առավելագույն հնարավորությունները տեսախցիկի աշխատանքը ապահովող վատ համակարգի պատճառով։ Լուսանկարները հաճախ կա՛մ դեղին են ստացվում, կա՛մ խամրած։ Բայց այս ամենը կարելի է վերացնել և ահա, թե ինչպես։ Առաջարկում ենք մի քանի հավելված, որոնք զգալիորեն կբարձրացնեն  լուսանկարների որակը։

Halide 

iphone–ի տեսախցիկում գրեթե իդեալական կարգավորումներ ունենալու համար ձեզ անհրաժեշտ կլինի ներբեռնել այս հավելվածը, որն իր մեջ ներառում է ներդրված տեսախցիկի բոլոր լավ հնարավորոթյունները։ Հավելվածը Apple–ի նախկին աշխատակիցների արտադրանքն է։

 

Lightroom

Raw–ից մաքսիմալ (տվյալների պահպանման ֆորմատ է, որը թույլ է տալիս պահպանել մաքսիմալ տեղեկատվություն կադրի մասին) ստանալու համար, պետք է լավ ֆոտոխմբագրիչ։ Առցանց խանութում, իհարկե, կգտնեք մեծ թվով ադպիսի ծրագրեր, բայց Lightroom–ը տարբերվում է իր բազմաֆունկցիոնալությամբ։ Ի դեպ, այս հավելվածի գործառույթների մեծ մասը կարելի է օգտագործել առանց վճարի կամ բաժանորդագրության։ Հավելվածն առաջարկում է գործիքների ամբողջականություն, որը թույլ կտա շտկել  նկարի լուսավորությունը, գույները, կոնտրաստը և այլն։

 

Touch Retouch

Լուսանկարները խմբագրելու և ավելորդ իրերը « անհետացնելու» համար լավագույն լուծումն է։ Այստեղ կան բազմաթիվ գործառույթներ, որոնք նաև հեշտ կիրառելի են։