Apple–ը դժգոհել է Facebook–ի և Google–ի վարած քաղաքականությունից

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը քննադատել է   Facebook–ի և  Google–ի գործունեությունը։

Ինչպես նշում է Վոզնյակը. «Facebook –ն ու Google–ը միշտ է գումար են աշխատել անձնական տվյալների հավաքագրումից ու դրանց փոխանցումից։ Նրանք ամեն ինչ գիտեն ձեր մասին»,– ասել է նա։

Խոսելով Apple–ի մասին Սթիվ Վոզնյակը ասել է, որ նրանք մեկ այլ ճանապարհով են գնացել` պահպանում են անձնական տվյակները` ռանց դրանք երրորդ կողմին հանձնելու։

«Պետք է պահպանել այն տեղեկատվությունը, որը վստահել են քեզ, իսկ Facebook-ն ու Google–ը առաջին իսկ հարմար առիթին վաճառում են դրանք»,–շեշտել է նա։