Չինաստանը անցնում է 5G ցանցին

Չինաստանը մտադիր է 2018 թվականի վերջին սկսել հինգերորդ սերնդի կապի՝ 5G-ի կոմերցիոն օգտագործման ներդրումը, իսկ 2019-ին երկրում ապահովել դրա լիարժեք աշխատանքը:

China Daily փոխանցմամբ,  բջջային կապի չինական օպերատորներ China Mobile-ը, China Unicom-ը և China Telecom-ը կսկսեն 5G-ի կոմերցիոն թողարկումը, ներառյալ բազային կայանը և տերմինալները սարքավորելը:

Չինաստանում 5G ցանցի վաճառքի մասին առաջին անգամ 2018 թվականին հայտարարել էր չինական Huawei–ը: Այս տարվա փետրվարին ընկերությունը ներկայացրել էր աշխարհում առաջին կոմերցիոն հաճախորդների 5G CPE տերմինալը, որը հետևում է աշխարհում ընդունված 5G ստանդարտին: Huawei-ից հետո Չինաստանի հեռահաղորդակցության հսկա ZTE-ն ապրիլին հայտարարել էր հինգերորդ սերնդի ցանցում առաջին հաջող զանգի մասին: