Facebook-ը հնարավորություն կտա օգտատերերին ջնջել ուղարկած հաղորդագրությունները

Facebook-ը հնարավորություն կտա օգտատերերին ջնջել ուղարկած հաղորդագրությունները

Facebook սոցցանցում նախատեսվում է նոր կոճակ ներմուծել՝ Unsend, բոլոր օգտատերերի հաղորդագրությունների համար: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

Ըստ նրա, այն օգտատերերը, որոնք օգտվում են գաղտնի հաղորդագրություններից մեսենջերի կոդավորված տարբերակում, կարող են թայմեր՝ հաշվիչ, դնել և հաղորդագրությունները ավտոմատ կերպով կհեռացվեննշված ժամանակահատվածից հետո, գրում է Lenta.ru-ն TechCrunch-ի վրա հղումով:

Զրուցակիցը պարզաբանել է, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել հաղորդագրություններ հեռացնելու գործառույթը, դա մի քանի ամիս կպահանջի:

Թեգեր: Facebook, unsend