Samsung–ը պատրաստվում է Galaxy10 թողարկել

Samsung–ը պատրաստվում է Galaxy10 թողարկել

Դեռ վերջերս հարավկորեական հսկան օգտատատերերի դատին հանձնեց Galaxy ընտանիքի 9–րդ սերունդը, որը  իր յուրօրինակ դիզայնի ու մի շարք տեխնիկական առավելությունների շնորհիվ կարճ ժամանակում «նվաճեց» օգտատերերի համակրանքը։ Այսօր արդեն Samsung–ը պատրաստվում է թողարկել Galaxy 10 սմարթֆոնը։ Ինսայդերներից հայտնի է, որ ընկերությունն արդեն սկսել է աշխատել այդ ուղղությամբ։

Ամենայն հավանականությամբ, նորույթում Snapdragon 855 պրոցեսորը կփոխարիվի այլընտրանքային տարբերակով։ Սմարթֆոնը  զինված կլինի Exynos 9820 նոր սերնդի պրոցեսորով, որի շնորհիվ  կբարձրանա դրա արտադրողականությունը։ Բացի այդ, լուրեր են շրջանառվում, որ Galaxy 10–երը վերջապես կունենան 5G ցանցի ապահովում։

Բնականաբար, նման տեխնոլոգիաներ ստեղծելու համար ընկերությունը մեծ գումար է ծախսելու, ինչն էլ ենթադրում է, որ Galaxy 10–ը ավելի թանկարժեք կլինի քան իր նախարորդը։

 

Թեգեր: Galaxy, galaxy 10, Samsung