Ինչպիսի՞ տեսք ունի Huawei Honor 10-ը. համացանցում հայտնվել են առաջին նկարները

Համացանցում հայտնվել են Huawei ընկերության  Honor 10  սմարթֆոնի առաջին լուսանկարներն այն դեպքում, երբ Huawei-ը  պաշտոնապես  դեռ չի սկսել սմարթֆոնի արտադրությունը:

Ամենայն հավանականությամբ սմարթֆոնն արտաքին տեսքով նման կլինի Apple–ի  iPhone X-մոդելին։ Գաջեթն ունենալու է  մատնահետքի սկաներ, որը  կտեղադրվի  էկրանից առանձին՝ ներքևի մասում։ Հետ չմնալով մրցակիցներից` Huawei–ն իր նորույթը զինել է երկակի տեսախցիկով,  5.8 դյույմ անկյունագծով Kirin 970 էկրան,   6 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներդրված ֆլեշ-հիշողություն: