Messenger-ում նոր գործառույթ է ավելացել

Facebook-ի Messenger-ը նոր թարմացում  ունի, որը իր մեջ երկու նոր գործառույթ էներառել:

Այսուհետ Messenger-ում հնարավոր կլինի ուղարկել 720p որակով նկարներ: Չնայած Messenger-ի տեսախցիկը  դեռևս թույլ չի տալիս  նման որակի լուսանկարներ անել, սակայն սմարթֆոնի տեսախցիկով արված լուսանկարները առանց որակային փոփոխության կհասնեն հասցեատիրոջը։

Հաջորդ նորույթը նույնպես նկարների հետ է կապված։ Այստեղ արդեն հնարավոր է 360° նկարներ  տարածել: Նախկինում նկարների այս ձևաչափը հասանելի էր միայն սոցցանցի մոբայլ հավելվածում և Web տարբերակում։