Ինչպիսին կլինի Apple–ի նոր ականջակալը

Ինչպիսին կլինի Apple–ի նոր ականջակալը

Դիզայներ Մարտին Հայեկը ներկարացրել է Apple–ի նոր ականջակալների հավանական տեսքը։

Լուրեր են շրջանառվում, որ Apple–ը պատրաստվում է, ի համալրում AirPods շարքի, թողարկել ևս մեկ ֆիրմային ականջակալ։ Եթե արդեն գոյություն ունեցող ականջակալներում ձայնի որակy լավագույններից չէ, ապա այս տարբերակում առաջնայնությունը տ8ված է հենց ձայնային որակը բարձր պահելուն։

Շնորհիվ նոր դիզայնի, ականջակալներում հնարավոր կլինի տեղադրել ավելի մեծ չափի դինամիկներ, որոնք իրապես կազդեն ձայնի  վրա։ Նոր ականջակալները ունենալու են սենսորային վահանակներ, ինչպես Apple–ի դինամիկներում։ Սա նաև պետք կգա Siri ձայնային օգնականի հետ աշխատելու ժամանակ։

Թե, երբ նոր ականջակալները կհայտվեն վաճառքում, հայտնի չէ։ Ավելի վաղ վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ դրանք վաճառքում կհայտնվեն արդեն 2018–ին, բայց ինսայդերներից հայտնի է դարձել, որ տեխնիկական խնդիրների պատճառով թողարկումը հետաձգել են ևս մեկ տարով

 

Թեգեր: AirPods, Apple, earphone, headphone