2 պատճառ iPhone 8 RED գնելու համար

Apple–ը երեկ ներկայացրեց չհայտավորված նոր iPhone 8 RED սմարթֆոնները, որոնք այսօր արդեն պաշտոնապես հայտնվել են վաճառքում։ Հայաստանում դրանց վաճառքը կմեկնարկի շուտով։ Եվ մինչ սմարթֆոնները ճանապարհին են ittrend.am–ը կպատմի, թե ինչու արժի ձեռք բերել դրանք։

 

#յուրօրինակություն

Ամենայն հավանականությամբ,  կարմիր iPhone 8–ը վաճառքում կլինի մինչև այս տարվա սեպտեմբերը։ Հետո ընկերությունը կդադարի դրանց արտադրությունը։ Այդպես եղավ իր նախորդդի` Iphone 7 RED–ի ժամանակ։ Բացի այդ, ընկերությունը կարմիր սմարթֆոնները սահմանափակ քանակությամբ է թողարկում։ Հենց սա էլ նորույթները դարձնում է յուրօրինակ։

#բարեգործություն

Թեև սա կարող է թվալ ոչ այնքան կարևոր կետ, բայց եթե դուք մասնակցում եք բարեգործական արշավների, ապա  անպայման գնեք iPhone 8 и 8 Plus (PRODUCT)RED Special Edition։ Ընկերությունը ինքը կփոխանցի մասնաբաժինը բարեգործական հիմնադրամին, որը պայքարում է Միավ/Ձիահ–ի դեմ։ RED բարեգործական ծրագրի հիմնադրումից ի վեր (2006 թվական), ընկերությունը հիմնադրամին ավելի քան 160 միլիոն դոլար է փոպանցել։