ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Alloy
Գինը՝ 4.99$ – անվճար
Alloy-ը թույլ է տալիս ավտոմատացնել օրվա պլանները և բաց չթողնել կարևոր հանդիպումներն ու օրվա իրադարձությունները: Հավելվածը նաև ստեղծում է ֆավորիտ գործառույթների ցանկ՝ վերլուծելով ձեր նախասիրությունները, գտնվելու վայրը և նախկինում գրանցած իրադարձությունները:
Tiny Tanks!
Գինը՝ 0.99$ – անվճար
Խաղն առաջարկում է լարել ուժերն ու հաղթել ճակատամարտում, որի համար խաղացողին տրամադրում է գործիք՝ տանկ: Ձեր խնդիրն է գտնել ու ոչնչացնել հակառակորդի տանկերը:
Tape
Գինը՝ 0.99$ – անվճար
Եթե դուք 80-ականների սիրահար եք, ապա հավելվածը ձեզ համար է: Հաղորդեք ձեր երաժշտադարանին ձայներիզի տեսք ու վայելեք 80-ականների շունչը:
CALC Swift
Գինը՝ 0.99$ – անվճար
Հավելվածը նրանց համար է, ովքեր օրվա ընթացքում հաճախ են գործ ունենում հաշիվների հետ: Առաջարկում է 50 տարբեր գործառույթներ՝ հաշվարկները հեշտացնելու համար: