Հաքերները YouTube–ից ջնջել են Despacito երգի տեսահոլովակը

Հաքերները YouTube–ից ջնջել են  Despacito երգի տեսահոլովակը

Ավելի քան 5 մլրդ դիտում ունեցող Despacito երգի տեսահոլովակը մի խումբ  հաքերներ ջնջել են  YouTube-ից։

Բացի այս հոլովակից հաքերների խումբը ջնջել է  Շակիրայի, Ադելի և այլն հայտնի աստղերի  Vevo պաշտոնական  ալիքները:

The The Independent-ի փոխանցմամբ՝ հաքերային գրոհը   Prosox կամ Kuroi’sh խմբավորման գործն է, այդ մասին պարզ է դարձել իրենց հրապարակած հոլովակի գրությունից` «Ազատություն Պաղեստինին»:

Հաքերները  փոխել են տեսահոլովակների անվանումները և փոխարենը գրել իրենց կեղծանունները:

Թեգեր: despacito, Youtube