Facebook-ը ծանուցումներ կուղարկի բոլոր նրանց, ում տվյալներ հայտնվել են Cambridge Analytica-ի մոտ

Այսօրվանից  Facebook-ը կսկսի տեղեկացնել բոլոր այն օգտատերերին՝ ում տվյալները կարող էին հայտված լինել Cambridge Analytica բրիտանական ընկերության մոտ:

Facebook-ում նշում են, որ այդ մասին օգտատերերին կներկայացնեն ծանուցումների միջոցով: Եթե նման նամակ հայտնվի ձեր newsfeed-ում, ապա դուք կարող եք տեսնել նաև, թե ինչ անձնական տվյալներ են հասանելի դարձել ընկերությանը։