GTA V-ը՝ ամենահաջողված մեդիանախագիծն աշխարհում

Grand Theft Auto V-ն աննախադեպ եկամուտ է բերել Take-Two հրատարակչությանը, որը մի քանի անգամ գերազանցում է ամենահաջողակ խաղային և կինոբլոկբասթերների հասույթը: MarketWatch վերլուծական ընկերությունը ներկայացրել է վիճակագրությունը, որի համաձայն համակարգչային խաղը ամենաեկամտաբեր նախագիծն է պատմության մեջ:

2013-ից ի վեր Take-Two հրատարակչությանը GTA V-ի ավելի քան 90 մլն նմուշ է վաճառել՝ վաստակելով մոտ 6 մլրդ դոլար: Մինչդեռ, ըստ MarketWatch-ի, խաղի բյուջեն եղել է 265 մլն, գրում է dtf.ru-ն:

Վերլուծաբանները համեմատել են այն պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմի՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» հետ, որը 247 մլն բյուջեով հավաքել էր 2,8 մլրդ դոլար:

GTA V-ի վաճառքի ցուցանիշները մի քանի անգամ գերազանցել են նախորդ մասերի վաճառքը:

GTA V-ի մոտակա մրցակիցը վաճառքի ցուցանիշներով Call of Duty: Modern Warfare 3-ն է (26,5 մլն), հաջորդը Black Ops-ն է (24,2 մլն նմուշ վաճառքով):