2018-ին թողարկվող iphone-ը կունենա եռակի ֆոտոխցիկ

 The Economic Daily News-ի փոխանցմամբ 2018-ին թողարկվելիք երեք iphone-ներից մեկը կունենա եռակի ֆոտոխցիկ:

Հնարավոր է, որ նոր  iPhone, ի տարբերություն, նախորդների կունենա նաև 5-ակի zoom-ի հնարավորություն: Սա իրագործելու համար, ընկերությունը պետք է գնա Huawei-ի հետքերով և իր նոր սմարթֆոնները զինի եռակի ֆոտոխցիկով, այլապես նման տեխնոլոգիայի դեպքում անորակ նկարներ կստացվեն:

Տեղեկատվությունը քիչ է և հաստատապես ինչ-որ բան ասել հնարավոր չէ, մանավանդ՝ տեխնիկական բնութագրի մասին:

Եթե ընկերությունը որոշի նման քայլի գնալ, ապա Apple-ը հավակնում է պատմության մեջ դառնալ ամենաորակյալ ֆոտոխցիկ ունեցող սմարթֆոնի հեղինակը: Անգամ երկակի ֆոտոխցիկի պարագայում iPhone X-ով արված լուսանկարներն ավելի որակյալ են քան Huawei P20 Pro-ի եռակի ֆոտոխցիկով արվածները:

Հնարավոր է խնձորային բրենդի հաջորդ սմարթֆոնը կոչվի  iPhone X Plus և շարքում  լինի ամենաթանկը: Այստեղ հավաքված կլինեն տեխնիկական բոլոր հզոր հնարավորությունները՝ 6.5 դյույմ OLED էկրան,   Face ID տեխնոլոգիա և այլն: Հավանաբար սմարթֆոնը կարժենա 650 -750 դոլար: