Nividia-ն ապրիլին կդադարի հին վիդեոքարտերի և օպերացիոն համակարգերի թարմացումը

Անցյալ տարվա դեկտեմբերին դեռ Nividia–ն տեղեկացրել էր, որ կդադարի դրայվերներ թողարկել 32 բիթանի GPU համակարգով աշխատող օպերացիոն համակարգերի համար։

Մասնավորապես ընկերությունը դադարել է դրայվերներ մատակարարել Microsoft Windows 7, Microsoft Windows 8/8.1, Microsoft Windows 10, Linux և FreeBSD օպերացիոն համակարգերի ցածր սերունդների համար։ Ի դեպ, անվտանգության նկատառումներից ելնելով, գործընթացի ատիճանաբար տեղի կունենա։ Նախատեսվում է, որ ամբողջությամբ այն կավարտվի 2019 թվականին։

Nividia–ն նաև հայտարարել է, որ դադարեցնում  է  Fermi հիմքով վիդեոքարտերի ապահովումը։ 2018–ի ապրիլից թարմացումները նախատեսված են լինելու միայն Kepler, Maxwell և Pascal համակարգերի համար։