Խնդիր կա սմարթֆոնո՞ւմ. TestM–ը կպարզի ինչն` այնպես չէ

Սմարթֆոնի վատ աշխատանքի դեպքում ոչ բոլոր օգտատերերը կարող են հասկանալ, թե ինչն է խափանման պատճառը։ Եվ այստեղ կրկին օգնության են գալիս տարատեսակ հավելվածներն ու գործիքները, որոնք արագորեն և ճշգրիտ գտնում ու մատնանշում են խնդիրները։ Նման մի գործիք էլ կա Google–ի առցանց խանութում` Google Play–ում, որը կօգնի ճշգրիտ «ախտորոշել» սմարթֆոնի «հիվանդությունը»։

TestM անունով հավելվածի յուրօրինակությունը նրանում է, որ  ստանալով  հասանելիություն սմարթֆոնի համակարգային որոշ տարրերին` հավելվածը ճշգրիտ կախտորոշի սմարթֆոնի խնդիրը։

Հավելվածը թույլ է տալիս գտնել ոչ խափանումները ոչ միայն ծրագրային ապահովման մեջ, այլ նաև դիսփլեյի, դինամիկների, անգամ բարձախոսի աշխատանքում և տեսախցիկում։ Բացառություն է միայն մարտոկցի աշխատանքի թեստավորումը։ Այն ներառված չէ հավելվածի «առաջադրանքների» շարքում` ելնելով նրանից, որ դա տվյալներ հավաքագրելու ձևերից մեկն է։

Եթե անգամ ձեզ թվում է` գաջեթն իդեալական է աշխատում, հեղինակները վստահեցնում են, որ այն սքանավորել ամեն դեպքում պետք է, մանավանդ, որ հավելվածն անվճար է։

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից։