Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 11)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Slide Soccer

Գինը՝ 4.99$ – անվճար

Խաղը ֆուտբոլի սիրահարների համար է: Չկա իրական ֆուտբոլային դաշտ, հոգ չէ, խաղացեք վիրտուալ հարթակում: Խաղը ընտրության հնարավորություն է տալիս՝ կարող եք ընտրել ֆուտբոլիստի տեսքը, գնդակի չափերն ու գունավորումը:

ScanBee 

Գինը՝ 2.99$ – անվճար

Վրտուալ սքաներ է, որը կօգնի սքանավորել ու վիրտուալ տարածքում պահպանել պետքական ֆայլերը: Այստեղ հասանելի են խմբագրման մի քանի գործիք: Արդյունքով կարող եք կիսվել սոցցանցերում և էլեկտրոնային փոստով:

Désiré

Գինը՝ 0.99$ – անվճար

Desire երիտասարդ տղա է, ով ի ծնե չի տեսնում գույները: Նրա աշխարհը սև ու սպիտակ է: Ձեր խնդիրն է 50 տարբեր մակարդակներում  օգնել տղային ձեռք բերել երբեմնի կորցրած գույները:

Better Habits

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը կօգնի քայլ անել դեպի ավելի լավ ու առողջ կյանք: Ուղղակի ստեղծեք ցուցակ ինչ դուք կցանկանայիք անել, չէիք ցանկանա այլևս անել և պահպանեք: Հավելվածը կհիշեցնի ձեզ ինչն էր կարելի անել, ինչը՝ ոչ:

Թեգեր: app, app gone free, App Store, Apple, iOS