Սմարթֆոն արտադրող որ ընկերություններից 2018-ին նոր առաջարկներ սպասել

Միանգամից մի քանի ընկերություն այս տարի կներկայացնեն ճկվող էկրանով սմարթֆոններ: Այդ թվում նաև՝  SamsungElectronics, LG, Oppo, Lenovo, Huawei և ZTE ընկերությունները: Այս ընկերությունները արդեն թեստավորում են նորույթների նախատիպերը:

Ճկվող էկրանով ամենասպասված սմարթֆոնը, ըստ ինսայդերների, Galaxy X է: Ամենայն հավանականությամբ սմարթֆոնի շնորհանդեսը ամենաուշը կկայանա այս տարվա վերջին: Ընկերությունը խոստացել է՝ իր  Galaxy X սմարթֆոնները զարմացնելու են բոլորին:

Հաշվի առնելով Huawei արագ զարգացումներն ու աճող մասսայականությունը՝ օգտատերերի սիրելին կդառնա նաև իր ծալվող սմարթֆոնը: Չինական ընկերությունը իր նորույթը կներկայացնի կրկին 2018-ի վերջին հատվածում: Սմարթֆոնը կունենա մատնահետքերի և դեմքի ճանաչման նոր տեխնոլոգիա:

Oppo, LG, Lenovo և ZTE  ընկերությունների ծրագրերն այդքան էլ պարզ չեն: Չնայած ընկերություններն ունեն սմարթֆոնների նախատիպերը, բայց դրանք, մեծ հաշվով, չեն տարբերվում իրենց նախորդներից: