Ոչ օրիգինալ էկրանները չեն աշխատի iPhone-ի վրա

Անցյալ տարի iPhone 7-ի սեփականատերերի մոտ առաջացել էր տարօրինակ խնդիր: Ոչ պաշտոնական վերանորոգման սրահներում դիսփլեյը փոխելուց հետո՝ սմարթֆոնը սկսում էր չաշխատել: Բողոքի ալիքից հետո Apple -ը` թարմացնելով iOS-ը, լուծեց առաջացած խնդիրը:

Նման խնդիր ծագեց նաև  iPhone -ի home կոճակը, ոչ օրիգինալով փոխարինելիս:

Այդ ժամանակ Apple-ը նորից ներողություն խնդրեց և վերացրեց խնդիրը: Պարզվում  է, որ ցանկության դեպքում ընկերությունը կարող է արգելափակել սարքերի աշխատանքը, որոնք վերանորոգվել են ոչ պաշտոնական սպասարկման կետերում:

iOS 11.3-ում հայտնաբերվել է գործառույթ, որը թույլ է տալիս արգելափակել սարքի աշխատանքը ոչ օրիգինալ էկրանի դեպքում։

Injured Gadgets-ի տնօրեն Ակշայ Կրիպալանին բողոքել է, որ iOS 11.3 թարմացումից հետո շատ iPhone 8 սմարթֆոններ, որոնց էկրանները նրանք փոխել են, սկսել են չաշխատել: Հավանաբար խնդրի պատճառ կարող է լինել չիպը, որը տեղադրված է սմարթֆոնի դիսփլեյի մեջ: iPhone-ի համար դետալներ մատակարարողները գիտեն խնդրի մասին և աշխատում են դրա լուծման վրա, իսկ Apple-ը խորհուրդ է տալիս դիմել միայն պաշտոնական վերանորոգման կետեր: