Odnoklassniki-ում նոր գործառույթ կա

Одноклассники սոցիալական ցանցի օգտատերերն այսուհետ կկարողանան ստանալ հետաքրքիր և նոր տեղեկատվություն, որը ցանցում կհայտնվի նյութերը ավտոմատ ընտրելու սկզբունքով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Рекомендации»  գործառույթը կօգնի օգտատերերին ստանալ նրանց հետաքրքրող հեղինակների գրվածքներ և հրապարակումներ։ Խորհրդատվությունների ցանկում տեղ կգտնեն տարբեր տեքստեր, լուսանկարներ, վիդեոհոլովակներ և ուղիղ միացումներ։

Content ID հնարավորության միջոցով էլ օգտատերերն իրենց տեքստի կամ այլ  տեսակի բովանդակության համար կարող են ստանալ  տարբերակիչ նշան։ Հրապարակման սկզբնաղբյուրը կստանա ավելի շատ դիտումներ, քան դրանով կիսված օգտատերերը։ Հատուկ ցանցի միջոցով օգտատիրոջ վարքագիծը և հետաքրքրությունները ուսումնասիրվելուց հետո, վերջինիս առաջարկվում է նրա ճաշակին համապատասխան տեղեկատվություն։