OnePlus 6 սմարթոնները հասանելի կլինեն մայիսին

Համացանցում գովազդային պոստեր է հայտնվել, որտեղ նշված է  OnePlus 6–ի թողարկման ամսաթիվը։

Նորույթը օգտատերերի դատին կհանձնվի մայիսի 5–ին։ Պոստերը հայտնվել է  JingDong Mall վաճառքի կենտրոնում։ Բայց հստակ չի կարելի  ասել, արդյոք սա շնորհանդեսի իրական օրն է, թե` ոչ։

Տարածված լուսանկարներից  պարզ է դառնում, որ սմարթֆոնի դիզայնը wow էֆեկտ չի թողնի օգտատերերի և մասնագետների վրա` 2018–ի առաջին կեսին ամենասպասված սմարթֆոնն ունի սովորական դիզայներական լուծումներ։ Բազմիցս նշել ենք, որ սմորաթֆոնը ունենալու է էկրանի վերին հատվածում կտրվածք` iphone X–ի նման։

Հավանաբար, գաջեթի էկրանի մակերևույթի 90% –ը կզբաղեցնի դիսփլեյը։

Հաստատապես հայտնի է, որ սմարթֆոնը կստանա Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր և կունենա  6/64, 6/128 и 8/256 գբայթ հիշողությամբ տարբերակներ։

Սմարթֆոնի ամենաէժան տարբերակը Չինաստանում կարժենա մոտ 525 դոլար, իսկ ամենթանկը` մոտ 700։ Թողարկվելու են նաև միջին դասի տարբերակներ` 600 դոլար արժողությամբ։