Samsung-ը 1 տարի ժամանակ է ծախսել Galaxy S9-ի առանձնահատկության վրա

Samsung-ը 1 տարի ժամանակ է ծախսել  Galaxy S9-ի առանձնահատկության վրա

Գրեթե մեկ ամբողջ տարի   Samsung Electronics-ի ինժեներները աշխատել են  Galaxy S9 ստերեոբարձրախոսների ստեղծման ուղղությամբ: Այս մասին ընկերության ներկայացուցիչները պատմել եմ պաշտոնական բլոգում:

Նոր տեխնոլոգիայի ստեղծման համար որոշում էր կայացվել զրոյական մակարդակից նախագծել ու հավաքել գերկոմպակտ բարձրախոս և փոփոխություններ մտցնել ներքին բաղադրիչների չափերի մեջ:

Հիմնական բարդությունը վերին բարձրախոսի տեղադրման մեջ էր, որը ամեն կերպ խանգարում էր դիմային տեսախցիկի աշխատանքին: Սա հանգեցրեց նրան, որ ինժեներների մի քանի խումբ, մինչ սմարթֆոնի թողարկելը, անընդհատ փոփոխում էր դրա ներքին բաղադրիչների չափերն ու աշխատանքի ձևը:

Ավելի մեծ ջանքեր  Samsung Electronics-ի ինժեներներից պահանջվեց, երբ հերթը հասավ դինամիկների բալանսավորման գործին:  Samsung-ում ամեն կերպ ցանկանում էին ստանալ վերին և ստորին բարձրախոսների ձայնի ուժգնության իդեալական համընկնում:

Երկար ու մանրակրկիտ աշխատանքը, ինչ խոսք, արդյունք տվեց՝  Galaxy S9 и S9+  սմարթֆոններում ձայնը  1,4 անգամ ավելի ուժգին է, քան նախորդ մոդելներում և Dolby Atmos տեխնոլոգիայի շնորհիվ օգտատիրոջ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա նստած է կինոթատրոնի դահլիճում:

 

Թեգեր: galaxsy s9+, Galaxy S9, Samsung