Яндекс–ն Android-ում նոր գործառույթ է ավելացրել

Яндекс-ն Android–ի համար նախատեսված բջջային հավելվածում թարմացումներ է թողարկել, որտեղ ավելացրել է նաև  զանգողի հեռախոսահամարի տվյալների գրանցումը:

Եթե  ձեզ զանգահարում են անծանոթ հեռախոսահամարից նոր գործառույթը Яндекс.Справочник-ի մեջ փնտրում է տվյալներ այդ հեռախոսահամարի մասին: Справочник-ում կա մոտ 5 միլիոն ընկերության տվյալներ։

Եթե այն գտնվում է հեռախոսահամարը, ցուցադրում է  սմարթֆոնի  էկրանին նաև հաղորդում է  կազմակերպության անունն ու տվյալները: Նորույթը կարելի է գործածել նաև բաց թողնված զանգերի դեպքում:

Եթե տվյալ համարը չկա անգամ  Яндекс.Справочник-ում, ապա գործառույթը դիմում է օգտատերերի արձագանքների բազային: Հավելենք, որ նոր գործառույթը տեղեկացնում է նաև անցանկալի գովազդների մասին։

Նորույթը արդեն կարելի է ներբեռնել Google–ի առցանց խանութից։