Նկարը 10 վայրկյանում կջնջվի . Reddit-ի նոր հիթը

Reddit կայքում տարբեր գույներով նկար է հայտնվել, որը 10 վայրկյանից անհետանում է: Իրականում սա օպտիկական խաբկանք է:

Եթե նայել նկարի կենտրոնական մասում, այն կդառնա ամբողջովին սպիտակ: Սա տեղի է ունենում, որովհետև մարդու աչքը դադարում է նկատել կողքի գույները: Բժշկական լեզվով սա կոչվում է նեյրոնային ադապտացիա:

«Անգամ այն դեպքում, երբ թվում է, որ մեր աչքերը անշարժ են , դրանք դեռ միկրոսկոպիկ շարժումներ են անում», — բացատրել են բժիշկները:

Եթե նկարը չի անհետանում, ապա պետք է ձեռքով փակել մեկ աչքը:  Reddit-ում օգտատերերը խորհուրդ են տվել նաև համակարգչի մկնիկը սլաքը պահել մեջտեղի հատվածում ու նայել դրան: