«Մուլտի Գրուպ» կոնցեռնը և շվեդական «Օմնիա Թեք» ընկերությունը Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախագիծ են իրականացնելու: Առաջիկա 2 տարում նախատեսվում է ավելի քան $2 մլրդ-ի ներդրում իրականացնել: Այս մասին հայտնում է «Կենտրոն» Հ/Ը-ը:
Նախագծի համաձայն, ապրիլից կսկսվի կրիպտոարժույթի համատեղ արտադրությունը: Նախատեսվում է նաև բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա նոր ծրագրեր մշակել՝ Հայաստանը դարձնելով ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ:
«Մենք ստեղծելու ենք աշխարհում կրիպոտարաժույթի ամենամեծ արտադրությունը, ավելի քան 150.000 արտադրական մեքենայով, որոնք ստեղծելու են բիթքոյն, էթերիում և այլն», – ասել է «Օմնիա Թեք» ընկերության հիմնադիր Ռոբերտ Վելգը:
Ըստ նրա, սա Հայաստանի հետ գործակցության սկիզբն է միայն. նախատեսվում է երկրում տեխնոլոգիական ծրագրեր իրականացնել, որոնց կմիանա արտասահմանյան 500 ընկերություն, այդ թվում՝ Facebook-ը, Google-ը, Amazon-ը: