Galaxy S8 թե՞ Galaxy S9. Ի՞նչն են ընտրում օգտատերերը

Չնայած, որ  Galaxy S9–ը ունի ի շարք առանձնահատկություններ ու առավելություններ, միևնույնն է` օգտատերերը նախընտրում են   Galaxy S8–ը։

phoneArena  պարբերականի անցկացրած հարցման ժամանակ պարզ է դարձել, որ հարցվածների 60 % –ը նախընտրում է հարավկորեական բրենդի Galaxy շարքի հին մոդելը և միայն 40%–ն է, որ կգնի Galaxy S9:

Հին մոդելին նախապատվություն տալը պայմանավորված է միայն նրանով, որ հին մոդելի արտաքին տեսքն ավելի սովորական է օգտատերերի համար, բացի այդ էական դեր է խաղում գնային տարբերությունը։ Բացի այդ ընկերությունը սմարթֆոնների 8–րդ սերնդում վերացրել է ավելի վաղ առաջացած խնդիրները, իսկ 9–րդում` դրանք դեռ նոր են ի հայտ գալիս։ Ի դեպ` օգտատերերը նշել են, որ Galaxy 9–ի առավելություններն այդքան էլ աչքի ընկնող չեն, որ գաջեթը ձեռք բերելու համար 100 դոլար ավել վճարեն։

Եվ ահա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է գնել  Galaxy S9։

Իհարկե, գնտնվեցին և մարդիկ հարցվողների մեջ, ովքեր նախապատվությունը տվեցին Galaxy S9–ին։  Պատճառներից մեկը օպերացիոն համակարգի թարմացման մեկ տարի ավել հնարավորությունն է, որը Android սմարթֆոնների դեպքու բավական երկար է համարվում։
«Գնելով  Galaxy S9–ը հիմա, ես վստահ եմ, որ ևս մեկ տարի կունենամ ծրագրային ապահովման թարմացում»,– նշել են օգտատերերը։